ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսաստանի Կարաչաևո-Չերկեսիայի Ուչկեկեն գյուղում զինյալն ինքնապայթեցում է իրականացրել՝ փորձելով ներխուժել օպերատիվ գործողությունների տարածք: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից: Պայթյունի հետևանքով իրավապահ մարմինների վեց աշխատակից վիրավորվել է:
«Այսօր 12:00-ին մոտ, Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության Ուչկեկեն գյուղում անհայտ անձը փորձ է արել ներխուժել այն տարածք, որտեղ իրավապահ մարմիններն իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Ձերբակալության փորձի ժամանակ հանցագործն ինքնապայթեցում է իրականացրել։ Արդյունքում թեթև մարմնական վնասվածներ է ստացել իրավապահ մարմինների 6 աշխատակից»,- ասվում է հաղորագրությունում։
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
--00—ՄՀ