ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ապրիլի 23-ից ադրբեջանական կողմը Հայաստան-Արցախ սահմանագլխին ապօրինաբար անցակետ է տեղադրել, պատճառաբանելով` իբրև թե ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխման հանգամանքը: 19 օր է՝ այս անցակետի տեղադրման պատճառով Արցախի Շուշիի շրջանի 4 գյուղերը` Լիսագորը, Եղցահողը, Մեծ Շենը և Հին Շենը, համայնքները հայտնվել են լիակատար շրջափակման մեջ:
24News-ի հետ զրույցում համայնքի ղեկավարները նշեցին, որ այս պահին վիճակը կառավարելի է: Գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով` մեղվապահություն, հողագործություն, անասնապահություն:
Հարցին, թե այսքան ժամանակ ՀՀ իշխանություններից կամ ԱԺ պատգամավորներից որևէ մեկը կապ հաստատե՞լ է իրենց հետ, Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը նշեց, որ կոնկրետ իր հետ ոչ ոք չի խոսել:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ