ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ Լոռու մարզի համակարգման կենտրոնի հետ համագործակցությամբ ԱՀԱԸ-ն «Շող» կենտրոնի միջոցով արցախցի ընտանիքներին ցուցաբերվել է հերթական աջակցությունը.
- Դրամական աջակցություն՝ 3350000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ընտանիքին փոխանցելով 80000-150000 ՀՀ դրամ. նախատեսված է 33 ընտանիքի համար):
- Ցանկացողները ստացել են նոր բաճկոն և ձմեռային կոշիկներ, հագուստ:
- Մինչև 1 տարեկան երեխա ունեցող ընտանիքներն ստացել են տակդիրներ:
- Չորս անձից բաղկացած 1 ընտանիքի ամեն օր տրամադրվում է տաք սնունդ: Նույն ընտանիքին տրամադրվել են վերմակ և ներքնակ:
- Կենտրոնի ծառայություններից օգտվելու է 4 ընտանիք:
- 1 ընտանիքի տրամադրվել է գույք (բազմոց, բազկաթոռներ, երկտեղանոց մահճակալ):
- Նախատեսվում է 6-12 տարեկան երեխաներին տրամադրել դպրոցական համազգեստ, ամանորյա նվեր-փաթեթ, 2-12 տարեկաններին՝ նաև քաղցրավենիք:
- 2 ընտանիքի երեխաներ հնարավորություն կունենան ստանալ Ձմեռ Պապին գրված նամակի բոլոր նվերները բարերարների օգնությամբ:
--00—ՄՀ