ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 14:16-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մարտունի 55/3 հասցեում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Նշված վայր է մեկնել հրշեջ փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի էլեկտրալարերի կարճ միացումն էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացրել է հոսանքի փակում:
Հրշեջ փրկարարները ձեռքի միջոցներով մարել են կրակը և կանխել հրդեհի տարածումը:
Դեպքի վայր ժամանած «Արցախէներգո» ընկերության անձնակազմը լուծել են բնակարանում առկա խնդիրը:
--00--ԱԹ