ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձավ նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:
--00—ՄՀ