ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Լեռնային Ղարաբաղում «հրադադարը խախտել են ՀՀ իշխանությունների կողմից չվերահսկվող ռազմական խմբավորումները»: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` այս կերպ «արդարանալով» ԼՂ-ում հրադադարի խախտման համար, որի անթույլատրելիության մասին երեկ խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ալիևը «պաշտպանել է» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ բանակի ձևավորման մեջ մեղավոր է ոչ թե նա, այլ ՀՀ նախկին ղեկավարները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ «քանդեցին Ղարաբաղը»:
Նա նաև կոչ է արել քաղաքական նպատակներով ներկա իրավիճակն ընդդեմ Փաշինյանի չօգտագործել:
--00--ԱԹ