Ալիևի աշխատակազմը կրկին հանդիպման է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

քկ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպման է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ իբրև թե շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու շուրջ։

«Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքվում»,-նշվում է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, այսպես ասած, «առաջին հանդիպումը» տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ժամանակ, ըստ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի քննարկվել են բացառապես էլեկտրամատակարարումը վերսկսելու և գազի անխափան մատակարարումն ապահովելու մասով հարցեր։ Այսպես կոչված «ինտեգրացիայի» մասին խոսք չի եղել՝ ըստ Արցախի նախագահի։

--00—ԼՄ