ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնելիք արտահերթ նիստն Ազգային ժողովում չի կայանա։ Այս մասին 24news-ին հայտնեցին ԲՀԿ-ական պատգամվորները։
Նշենք, որ այսօր մամուլը գրել էր՝ ընդդիմադիր խմբակցությունը ռազմական դրության չեղարկման պահանջով խորհրդարանում պատրաստվում էր արտահերթ նիստ հրավիրել։
ԲՀԿ-ից մեզ հայտնեցին՝ ԱԺ նախագահի աշխատակազմից փոխանցել են, որ «Լուսավոր Հայաստան» խմաբակցության նույն թեմայով հրավիրած արտահերթ նիստից մեկ ամիս չի անցել, հետևաբար խորհրդարանն իրավասու չէ նույն թեմայով ևս մեկ նիստ հրավիրել։
--00—ՄՀ