ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 3, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 400 հեկտարից ավելի տարածք, մոտ 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթյունավտանգ առարկա։.
Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից տարածքի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել լեռնային տարածքի և եղանակային վատթարացման պայմաններում ականազերծման բարձր տեմպը:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած ռազմամթերքը տեղափոխվում են և ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
--00—ՄՀ