ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 4, 24News
Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասում է.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 5-ից «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով»:
--00--ԱԹ