ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News
Այսօր Արցախում հանդիպել ենք Արցախի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հանդիպման օրակարգը՝ հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակության ակտիվացմանն առնչվող հարցեր»,- նշել է նա։
--00—ՄՀ