ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝
911,101,112 կարճ հեռախոսահամարներին», - նշված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՄ