ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Մոսկովյան եռակողմ հանդիպումն արձանագրում է, որ սկսվում է նոր փուլ։ Ռեգիոնալ կտրվածքով բոլորը բավարարված են, իսկ հայկական կողմը որևէ շահի էլեմենտ չի կարողացել ներկայացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նա կարծում է, որ Հայաստանը բանակցող չունի։ «Ինչ փաթեթ տալիս են, կամովին ստորագրվում է, արդյունքում՝ ինչ կարողանում, վերցնում են»,- ասել է նա։
Ղևոնդյանը պնդել է, որ Փաշինյանը, եթե գերիների հարցով էր գնացել բանակցությունների, մինչև վերջ պետք է տեր կանգներ դրան։ «Եթե չստորագրեր, պահանջելով այդ հարցի լուծումը, մենք քաղաքական կշիռ կստանայինք»,- վստահեցրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ