ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ այսօր Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ ընդունել է ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկվել են թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերը:
«Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով»,-հայտնում է Արայիկ Հարությունյանը:
--00—ԼՄ