ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News
Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսային համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։
Կենտրոնի գործարկումից հետո սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով` տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
--00—ՄՀ