ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը տեսահոլովակ է թողարկել ամերիկացիներին ուղղված հրաժեշտի ուղերձով, որում կոչ է արել հրաժարվել բռնությունից։ Այս մասին հայտնում է ИНТЕРФАКС-ը։
«Միշտ հիշեք՝ բռնությունը երբեք պատասխան չէ և երբեք չի արդարացվի»,-ասել է նա:
Ելույթում նա նաև շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, բուժաշխատողներին և բոլոր նրանց, ովքեր օգնել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Հունվարի 20-ին կկայանա ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը:
--00—ՄՀ