ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը՝ բասական է։
Սպիտակ տանը մամուլի ասուլիսում լրագրողները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հետաքրքվել էին, թե արդյոք Մելանյա Թրամփը թեստ հանձնել է․
«Այո։ Նրա մոտ ամեն ինչ հիանալի է: Արդյունքները բացասական են»,- ասել էր Թրամփը։
Թրամփը, կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 14-ին: Հաջորդ օրը նախագահի բուժող բժիշկ Շոն Քոնլին հայտնել էր, որ թեստի արդյունքները բացասական են: