ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Ֆեյսբուքյան էջում հրապարակած հանդիպման տեսանյութին կից նա նաև գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև:
«2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության:
Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ:
Խորհրդակցություն եմ անցակցրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում»,-գրել է նա:
--00—ԼՄ