ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ հայտարարում է, որ երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, որքան նոյեմբերի 9-ից հետո։ Արցախյան առաջին պատերազմից հետո վերադարձված գերիներիներն ավելի շատ էին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։
«Տեղին չի պատմության գիրկն ընկնելը։ Նույնիսկ եթե անկախության ամբողջ շրջանի մասին ենք խոսում, դա այդպես չէ։ Առհասարակ հասկանալի չէ՝ ինչու՞ է այս դիսկուրսն առաջացել։ Ինչպե՞ս կարելի էր նման համեմատություն անել։ Կա խնդիր, որը պետք է լուծվի, ի՞նչ կապ ունի՝ որքան, ով, երբ, ոնց հետ բերեց։ Այդ խնդիրը պետք է լուծեն ներկա իշխանությունները, որը չեն անում, մնացած համեմատականները բացարձակ տեղին չեն այս պահի դրությամբ»,- նկատել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ