ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը Լառնակայի քաղաքապետարանին «Գորշ գայլեր» անունը կրող քաղաքի փողոցներից մեկը վերանվանելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Zartonk Media-ն:
Bozkurt`«Գորշ գայլեր» անունը փոխելու առաջարկի պատճառները ներկայացվել են Լառնակայի փոխքաղաքապետին, որը խոստացել է հարցը բարձրացնել քաղաքապետարանի խորհրդում:
Աղբյուրը նշում է, որ Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը խոստացել է հետևել գործընթացին և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:
--00—ՄՀ