ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

գայլեր

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական«Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և արգելվի դրա գործունեությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։



Օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը:



Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք  արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները  կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:

 --00—ՄՀ