ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News
Կորոնավիրուսի բրիտանական շտամի մահացության աճող մակարդակը, որի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերբեռնվածության հետ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն։
«Եթե ունեք վիրուսի փոխանցման մակարդակի բարձրացում, ավելի շատ վարակման դեպքեր կունենաք: Գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե ավելի շատ դեպքեր ունեք, ապա հոսպիտալացումների թվի աճ կլինի: Մի իրավիճակում, երբ կա գերբեռնվածություն, դուք կունենաք մահացության թվի աճ, քանի որ համակարգը ծանրաբեռնված կլինի», - ասել է Վան Կերխովեն:
--00—ՄՀ