ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
87 տարեկանում մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Այս մասին հաղորդվում է նրա թվիթերյան էջում: Քինը մահացել է հունվարի 23-ի առավոտյան` Լոս Անջելեսի Cedars-Sinai հյուրանոցում:
Հունվարի սկզբին հեռուստամեկնաբանը հոսպիտալացվել էր. նրա մոտ կորոնավիրուսային վարակ էր հայտնաբերվել:
2019 թ. Քինգը կաթված է տարել:
Հեռուստամեկնաբանը երկար տարիներ աշխատել է CNN-ում (1985-2010թթ. ): Larry King Live թոք շոուի շրջանակներում նրա հյուրն են եղել հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ և այլ հայտնի մարդիկ:
--00--ԱԹ