ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգն իր մահվանից մեկուկես տարի առաջ կտակ է կազմած եղել: People ամսագիրը պարզել է, որ ձեռագիր այդ փաստաթուղթը 2019 թ.-ի է, այն պատրաստվել է Քինգի` յոթերորդ կնոջ` Շոն Սաուտվիկի հետ ամուսնալուծվելուց երկու ամիս անց:
Փաստաթղթում նշվում է, որ Քինգը խնդրում է իր մահվանից հետո կարողությունը հավասարապես բաշխել հինգ երեխաների` Էնդիի, Լարրի կրտսերի, Քենոնի, Չենսի ու դստեր՝ Չայայի միջև:
Էնդին ու Չայան, սակայն, մահացել են 2020 թ.` հոր կենդանության օրոք: Այդ իսկ պատճառով ժառանգությունը կմնա երեք եղբայրներին:
Լարի Քինգի ընդհանուր կարողությունը գնահատվում է 2 մլն դոլար:
--00--ԱԹ