ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, համադրելով ու վերլուծելով Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին արած հայտարարությունները, եզրահանգել է, որ վարչապետը Շուշին լավ չի ճանաչում: 24News-ի հետ զրույցում պատգամավորը Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հայտարարությունները բնութագրել է այսպես. «Դրանք ի շահ երկրի հայտարարություններ չեն»:
Ներքաղաքական օրակարգից խոսելով՝ Կոստանյանը վերահաստատել է՝ Փաշինյանի հրաժարականի հարցը ԼՀԿ-ի օրակարգի առաջին կետն է: Նա մասամբ ընդունում է այն քննադատությունները, որ ԱԺ-կառավարության հարցուպատասխանին ներկայանալն ու Փաշինյանին հարցեր ուղղելն ինչ-որ առումով լեգիտիմացնում է նրան։ Կոստանյանը, սակայն, բացատրել է. «Հարցուպատսխանը ևս մի միջոց է ցույց տալու, որ նա անհաղորդ ու անուղղելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ