ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է և կկայանա 2022 թվականին։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA)։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Գավաթի խաղարկությունը պետք է անցկացվեր Ռուսաստանում՝ 2020թ․ հոկտեմբերին:
«AIBA-ն հետևում է իրավիճակի ընթացքին, կապի մեջ է բժիշկների հետ և լավատեսորեն է տրամադրված։ Հետաձգման մասին տնօրենների խորհրդի որոշման միակ առաջնահերթությունը բռնցքամարտի համայնքի ներկայացուցիչների առողջությունն է»,- ասել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը:
--00—ՄՀ