ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: Այս մասին «Դավոսի շաբաթ» միջոցառման շրջանակում տեսակապի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ըստ ՌԴ նախագահի՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել ԼՂ տարածաշրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար:
«Ինչպես գիտեք, նոյեմբերին ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը: Կարևոր է, որ այն, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվի», - ընդգծել է Պուտինը:
--00—ԼՄ