Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դդ

Բաքվի ու Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան ելնում է նրանից, որ դրա համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվ և դրական դերակատարություն ունի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը վաղը՝ հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ 

--00—ՍՊ