ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Ռուսաստանի կազմ մտնելու ծրագրեր չկան, Արցախը պետք է պահպանի իր սուբյեկտայնությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Գուցե հենց վաղը միջազգային հանրությունը չի ճանաչելու Արցախի անկախությունը, բայց այն, որ նա պետք է մնա ինքնակառավարվող երկիր, սա հրամայական է։ Ռուսաստանի կազմ մտնելու ծրագրեր չկան։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Արցախը պետք է պահպանի իր սուբյեկտայնությունը»,- նկատել է նա։
Բաբայանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի վերականգնումը։ Նա Արցախի հակամարտության կարգավորումը տեսնում է այս ձևաչափում։ Միաժամանակ նշում` բացառված չէ, որ տարածաշրջանում երկխոսության, հավասարակշռության պահպանման համար ձևավորվեն այլ հարթակներ՝ ռուս-թուրքական, ռուս-իրանական։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ