ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
«Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն»,- նշել են Արցախի ԱԻՊԾ-ից:
--00—ՄՀ