ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ՄԱԿ-ում հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց ազատ արձակելու կոչով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության հետ կապված պատճառներով, պետք է վերադառնան իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ զոհված անձանց հարազատները պետք է իրենց հարազատների աճյունը ստանալու հնարավորություն ունենան` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված` կրակի դադարեցման մասին փաստաթղթի:
--00--ԱԹ