ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
«Դատական համակարգում կա գիտակցումը, որ քաղաքական գործընթացներին չպետք է միջամտել»,- վստահեցրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով այն գնահատականներին, թե դատական համակարգը խրախուսում է հեղաշրջման փորձերը։
ԲԴԽ անդամը կարևորեց «Դատական օրենսգրքում» կատարվող փոփոխությունները՝ ընդգծելով, որ մասնագիտացված դատարանները կնպաստեն կոռուպցիոն գործերի արդյունավետ քննմանը։
Քոչարյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե այս դատարանն ավելորդ շքեղություն է մեր երկրի համար։
Նա նաև վստահեցեց, որ Խորհուրդը չի ընտրելու քաղաքական ազդեցություններ ունեցող դատավորի, կարևորելու է միայն մասնագիտական որակները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ