ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Միջերկրածովյան արևելյան տարածաշրջանում Թուրքիայի պատճառով Հունաստանը և Թուրքիան 2020 թվականին երեք անգամ հայտնվել են պատերազմի նախաշեմին, ինչպես գրում է National Herald-ը, այս մասին ասել է Հունաստան պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։
«Հունաստանում Երեք անգամ տեղի է ունեցել զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա»,- ասել է նա։
Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ափերին մոտ գտնվող կղզիները ապառազմականացնելու պահանջի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ պահպանվում է Թուրքիայի կողմից ռազմական սպառնալիքը:
Մոտ չորս տարի տևած դադարից հետո Աթենքն ու Անկարան հունվարին վերսկսել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:
--0--ԿԿ