ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Ներկայում բանակցություններ են վարվում Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի շրջաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Որքանով ինձ հայտնի է` ներկայում բանակցություններ են վարվում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` Լեռնային Ղարաբաղ այցը տեղի կունենա առաջիկայում:
Զախարովան նաև հույս է հայտնել, որ այդ այցը կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը:
--00--ԱԹ