ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Եթե առաջիկայում ընտրություններ լինեն, չի բացառվում, որ դրան կմասնակցի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքի եթերում:
«Վերջերս մի հարցազրույց եմ լսել Բորիս Ելցինի կնոջ՝ Նաինա Ելցինայի հարցարույցն էր դա: Ասաց Ելցինի առողջականվիճակը շատ վատ էր, չէր ուզում մասնակցել երկրորդ փուլին, բայց, երբ որ տեսավ վտանգ կար Ռուսաստանի Դաշնությանն ուղղված և Զուգիանովը կարող էր ընտրվել, նա իր մեջ ուժ գտավ և իր առողջության հաշվին գնաց 2-րդ ընտրության, հետո այն հանձնեց Վլադիմիր Պուտինին:
Հայաստանում շատ մարդիկ կարծեմ էդպես են մտածում, եթե տեսնեն Հայաստանում վտանգ կա, նրանք նույնպես կակտիվանան, այդ թվում և ես»,-ասաց Սուքիասյանը:
Գործարարն իր մասնակցությունն ընտրություններին չի բացառել։
--00—ՄՀ