ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած «ВАЗ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով «ВАЗ 2101»-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը «ВАЗ 2101»-ի վարորդի տղան է:
Նյութ ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
--00--ԱՀ