ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ԵՄ հետ հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը: Մենք ի գիտություն ենք ընդունում նաև Կրեմլից հնչող պարզաբանումները, դրանք մենք կքննարկենք ԵՄ խորհրդում: Սովորաբար մենք պատասխանում ենք ոչ թե ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների հայտարարություններին, այլ կոնկրետ գործողությունների, որ ձեռնարկում են երրորդ երկրներն՝ ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքական գործողությունների»,- նշել է նա:
Ստանոն ընդգծել է՝ Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ չի ցանկանում ԵՄ հետ հարաբերությունները բարելավել, և դա արել են նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.
«Մոսկվան չի բացառում ԵՄ հետ հարաբերությունների խզումը, եթե Բրյուսելը կիրառի պատժամիջոցներ, որոնք ռիսկեր են ստեղծում ռուսական տնտեսության խոցելի հատվածի համար»:
--00--ԱԹ