ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Եվրամիությունը անհանգստացած է Սիրիայում Իրանի դիվանագիտական շենքերին Իսրայելի հարվածի առնչությամբ, քանի որ տարածաշրջանում իրադրության էսկալացումը ոչ ոքի շահերից չի բխում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից: Մեր դիրքորոշումն այն է, որ այս չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում հույժ կարևոր է դրսևորել զսպվածություն, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին», - նրա խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ