Կա'մ ԵԱՏՄ, կա'մ ԵՄ. Հայաստանը չի կարող լինել և' այնտեղ, և' այստեղ, սա է իրականությունը. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության անդամ, երկիրը պետք է ընտրություն կատարի։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  

«Ի սկզբանե ռուսական կողմը հստակ նշեց դիրքորոշումը՝ կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ, երկուսում հնարավոր չէ լինել: Եվ դա ռուսական կողմի դիրքորոշումը չէ, այլ օբյեկտիվ իրականության հարց, քանի որ պետությունը չի կարող միաժամանակ երկու մաքսային միության անդամ լինել»,- նշել է նա և հիշեցրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ «ԵՄ անդամակցությունով Հայաստանն իրեն կգնի «Տիտանիկի» տոմս»։   

ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի խոսքով՝ «կա իրողություն՝ Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ երկրի տնտեսական զարգացման առանցքային գործոններից է, ինչի մասին վկայում է վիճակագրությունը»։ «Ինչ կլինի ԵՄ-ում, դա ապագայի հարց է, առայժմ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության դինամիկան բացասական է»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ ընտրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ