ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որը կազմակերպել էր «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը։ Հավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, ինչն էլ վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ է դարձել։ Հավաքի մասնակիցները հետապնդել են քաղաքացուն և ծեծի ենթարկել նրան։
Ոստիկանություն հաղորդում է ստացվել քաղաքացուց, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
--0--ԿԿ