ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Այս պահին լարված իրավիճակ է Գյումրիում, Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու հայտարարությունից հետո ոտքի են ելել Գյումրու «խոպանչիները»: Այս մասին տեղեկացնում է 24News-ի լրագրողը Գյումրիից:
Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքացիները պատրաստվում են փակել Գյումրի-Երևան ավտոճանապարհը:
Քաղաքացիները պահանջում են, որ ՊԵԿ-ից ներկայացուցիչ մոտենա:
Քաղաքացիների մեկը, բողոքեց` եթե օրենքը ընդունված չէ, ապա ինչի՞ համար է իրեն տուգանքների ծանուցումներ ուղարկվում:
Մերի Մանուկյան
--00—ԼՀ