ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Նախագահները քննարկել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի աշխատանքը, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:
Էրդողանը նշել է, որ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը հաջողությամբ իրականացնում է իր խնդիրը:
--00--ԱԹ