ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցը:
«Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար:
Կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ
Կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերել հետագա սերտ համագործակցության վերաբերյալ՝ հայտարարության մեջ նշված միջոցառումների իրականացման համատեքստում։