ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել Է սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաԷսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում: Գրել է РИА Новости-ն։
Նշվում Է, որ խոսակցությունը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել Է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախևառաջ Իդլիբի գոտում ապաԷսկալացման, իրադրության սրվելու համատեքստում: Նշված Է առկա ռուս-թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարևորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-ասված Է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումներ անցկացնել։