ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ողջ աշխարհում փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ տեքստերի թարգմանություն իրականացնող իր Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու՝ այդ թվում և հայերենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդպիսով Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզուներով:
Ընկերությունը նշել է, որ ողջ աշխարհում հայերեն խոսում է շուրջ 7 մլն մարդ:
--00—ՄՀ