ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
«Իսկանդեր»-ների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, բարձրաձայնել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
«1. 2020 թ. հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է արդյոք ՀՀ վարչապետի հետ, թե՞ ոչ:
2. Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանն առաջարկե՞լ է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով փակել Արցախի ամբողջ օդը՝ Իրանի զինվորականների անմիջական մասնակցությամբ:
3. Փաշինյանի՝ Իրանի պատժամիջոցների տակ գտնվելու փաստարկին ի պատասխան, դեսպանն առաջարկե՞լ է արդյոք այդ օժանդակությունը տրամադրել 2 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, երբ արդեն վերացված կլինեն Իրանի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները:
4. Ի՞նչ հիմքով և նպատակով է Նիկոլ Փաշինյանը մերժել մեր բարեկամ Իրանի այս առաջարկը, որի շնորհիվ հնարավոր կլիներ բեկում մտցնել ճակատում, փրկել Արցախն ու մեր հազարավոր զինվորների կյանքը:
Հ.Գ. Հարկ է նշել, որ Իրանին պետք էր փորձարկել իր հակաօդային պաշտպանության համակարգը թուրքական Բայրաքթարների և իսրայելական ԱԹՍ-ների դեմ», - գրել է Ղազինյանը:
--0--ԿԿ