Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ։ Այս մասին Լատվիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ, որը կարևոր քայլ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ուղղությամբ»,-նշել է Բայբա Բրաժեն։


--00--ԱՀ