ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:
Պատկերացնո՞ւմ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:
Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»,- գրել է Մարուքյանը։
Ավելի ուշ ԼՀԿ ղեկավարը ևս մեկ գրառում է արել նույն թեմայի առնչությամբ:
«Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:
Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում:
Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար, հիմքը՝ Սահմանադրության կոպիտ խախտում:
--00—ԼՄ