ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Գևորգ Արզումանյանի վարած Opel մակնիշի և 45-ամյա Արտաշես Հաջաթյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրին կայանված Infiniti-ին, իսկ Infiniti-ի վարորդ Ա. Հաջաթյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարն է։
--00—ՄՀ