ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել է, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասրաակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ վրաերթ կատարած վարորդը հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն։
--00—ՄՀ